Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անդրադարձել է իր 4-խաղյա որակազրկմանը, որի պատճառով 23-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության մնացած հանդիպումները:
«Մինչեւ այս պահը կարծում էի, որ դեռ կարող եմ հանդես գալ Ամերիկայի Գավաթում, սակայն դա արդեն անհնար է: Գիտեմ, թե ինչքան կարեւոր է իմ ներկայությունը թիմում, եւ որ ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ կենտրոնացած լինեն միայն ֆուտբոլի վրա:
Երբեք չեմ խուսափել ազգային թիմում իմ պարտականություններից եւ ամեն ինչ արել եմ հաղթանակի համար: Սակայն թիմի հետ հասարակ մարզումները սպանում են ինձ: Դրանցում հետաքրքիր ոչինչ չկա, քանի որ շատ տխուր է մարզվել հենց այնպես: Պետք է զգացմունքներիս մասին հայտնեի թիմին ու մարզիչին: Հնարավոր է, որ իմ մնալը կօգներ թիմին: Ներողություն եմ խնդրում թիմակիցներիցս: Ես օգուտ կքաղեմ այս իրավիճակից: Առա՛ջ, Բրազիլիա»,- Նեյմարի խոսքը մեջբերում է As-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարն արդեն հեռացել է ազգային թիմի ճամբարից: Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակիչում բրազիլացիները հունիսի 27-ին մրցելու են Պարագվայի հավաքականի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի 
01:38 , 22 նոյեմբերի
23:35 , 21 նոյեմբերի 
22:50 , 21 նոյեմբերի
22:20 , 21 նոյեմբերի