Նեյմար. Հենց այնպես մարզվելը սպանում է ինձ

09:07   23 հունիսի, 2015

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն անդրադարձել է իր 4-խաղյա որակազրկմանը, որի պատճառով 23-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնելու Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի 44-րդ խաղարկության մնացած հանդիպումները:

«Մինչեւ այս պահը կարծում էի, որ դեռ կարող եմ հանդես գալ Ամերիկայի Գավաթում, սակայն դա արդեն անհնար է: Գիտեմ, թե ինչքան կարեւոր է իմ ներկայությունը թիմում, եւ որ ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ կենտրոնացած լինեն միայն ֆուտբոլի վրա:

Երբեք չեմ խուսափել ազգային թիմում իմ պարտականություններից եւ ամեն ինչ արել եմ հաղթանակի համար: Սակայն թիմի հետ հասարակ մարզումները սպանում են ինձ: Դրանցում հետաքրքիր ոչինչ չկա, քանի որ շատ տխուր է մարզվել հենց այնպես: Պետք է զգացմունքներիս մասին հայտնեի թիմին ու մարզիչին: Հնարավոր է, որ իմ մնալը կօգներ թիմին: Ներողություն եմ խնդրում թիմակիցներիցս: Ես օգուտ կքաղեմ այս իրավիճակից: Առա՛ջ, Բրազիլիա»,- Նեյմարի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարն արդեն հեռացել է ազգային թիմի ճամբարից: Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակիչում բրազիլացիները հունիսի 27-ին մրցելու են Պարագվայի հավաքականի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.