11:05  ,  20 հունիսի, 2015

Նեյմարի համար Ամերիկայի Գավաթն ավարտված է

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան չորս խաղով որակազրկել է Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին՝ Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի Կոլումբիայի հետ խաղում դրսեւորած ոչ մարզական վարքի համար: Այդ մասին հայտնում է Կոնֆեդերացիայի կայքը: Բրազիլիայի հավաքականը դեռ պետք է անցկացնի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը, հաղթանակների դեպքում էլ՝ քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի եւ եզրափակիչի հանդիպումները:

Նեյմարը պատժվել է եզրափակիչ սուլիչից հետո Պաբլո Արմերոյի մեջքին գնդակով հարվածելու համար: Նեյմարը նաեւ անպատվել էր չիլիացի մրցավարներ Էնրիկե Օսեսային եւ Ջեյսոն Մուրլյոյին: Այդ դրվագում Նեյմարին հրած կոլումբացի հարձակվող Կարլոս Բական որակազրկվել է երկու խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում