Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հայ սամբիստներն ավարտեցին մրցելույթը՝ չնվաճելով մեդալ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 90 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պայքարեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ: Արցախցի մարզիկը պարտվեց 0:2 հաշվով:
Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից՝ հաղթելով մոլդովացի Վալերի Մելեասչեւիչիին, սակայն հաջորդ փուլում 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին:
Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Ֆոտո՝ արխիվային
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի