20:10 22 հունիսի, 2015Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հայ սամբիստներն ավարտեցին մրցելույթը՝ չնվաճելով մեդալ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 90 կգ քաշային, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը պայքարեց լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ: Արցախցի մարզիկը պարտվեց 0:2 հաշվով:
Աշոտ Դանիելյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից՝ հաղթելով մոլդովացի Վալերի Մելեասչեւիչիին, սակայն հաջորդ փուլում 5:7 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Կազուսիոնակին:
Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Ֆոտո՝ արխիվային
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.