18:32  +04,  22 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Տիգրան Կիրակոսյանը եւս մեդալ չնվաճեց

Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց բելառուս Վլադիսլավ Բուրցի հետ եւ պարտություն կրեց 1:3 (2:7) հաշվով:

Տիգրան Կիրակոսյանը պարտությամբ էր մեկնարկել քառորդ եզրափակիչում: Կիրակոսյանին հաղթած ռուսաստանցի Այմերգեն Ակտունովը դուրս է եկել եզրափակիչ, եւ հայ սամբիստը ստացել էր պայքարը շարունակելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ