18:11  ,  22 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Սոսե Բալասանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:

Սոսե Բալասանյանը պարտությամբ էր մեկնարկել քառորդ եզրափակիչում: Նրան պարտության մատնած ռուս Աննա Խարիտոնովան դուրս է եկել եզրափակիչ եւ, հայ սամբիստը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: 

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով