18:11 22 հունիսի, 2015Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց բուլղարացի Մագդալենա Վարբանովայի հետ եւ պարտվեց 0:2 հաշվով:
Սոսե Բալասանյանը պարտությամբ էր մեկնարկել քառորդ եզրափակիչում: Նրան պարտության մատնած ռուս Աննա Խարիտոնովան դուրս է եկել եզրափակիչ եւ, հայ սամբիստը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.