Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում:
52 կգ քաշային Աբգարյանը 1/8 եզրափակիչում հանդիպեց հունգարացի Նանդոր Ցոկայի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Առաջին եւ երկրորդ ռաունդներից հետո հունգարացին ուներ առավելություն, սակայն երրորդում Նարեկը շտկեց իրավիճակը: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հունիսի 23-ին կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին եւ կմրցի ուկրաինացի Վիկտոր Պետրովի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի