17:18 20 հունիսի, 2015Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը հաղթանակով մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում:
52 կգ քաշային Աբգարյանը 1/8 եզրափակիչում հանդիպեց հունգարացի Նանդոր Ցոկայի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Առաջին եւ երկրորդ ռաունդներից հետո հունգարացին ուներ առավելություն, սակայն երրորդում Նարեկը շտկեց իրավիճակը: Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հունիսի 23-ին կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին եւ կմրցի ուկրաինացի Վիկտոր Պետրովի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.