Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը 5-րդ տեղը գրավեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հրաձգության մրցաշարում:
10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում 18-ամյա մարզիկը, սահմանելով Խաղերի ռեկորդ (629.3 միավոր), առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ, սակայն այդ փուլում 8 հրաձիգների պայքարում գրավեց միայն 5-րդ տեղը (143.3 միավոր):
Հրաչիկ Բաբայանը Բաքվում կմասնակցի նաեւ հրացանի 50 մետրի մրցմանը: Նա 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է:
Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի
20:55 , 3 նոյեմբերի
20:01 , 3 նոյեմբերի
19:02 , 3 նոյեմբերի 
18:13 , 3 նոյեմբերի