20:01  ,  3 նոյեմբերի, 2026

Հարի Քեյն. Իհարկե, հրաշալի կլիներ Լա Լիգայում խաղալը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող, 2026թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը խոսել է իսպանական Լա Լիգայում հանդես գալու ցանկության մասին։

«Իսպանական ֆուտբոլը հսկայական դեր է խաղացել իմ կյանքում։ Մանկությանս տարիներին հետեւել եմ Իսպանիայի հավաքականին։ Նրանք այն ժամանակ նվաճեցին աշխարհի ու Եվրոպայի տիտղոսները։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց։

Մեսիի եւ Ռոնալդուի դարաշրջանում «Բարսելոնայի» եւ «Ռեալի» հանդիպումներին հետեւելը մեծ հաճույք էր։ Ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ էր։ Բայց ես հնարավորություն չեմ ունեցել այդ ակումբներ տեղափոխվել. երկար տարիներ անցկացրի Լոնդոնի «Տոտենհեմում» եւ երջանիկ էի։

Երբ հայտնվեց «Բավարիա» տեղափոխվելու հնարավորություն, որոշեցի օգտվել դրանից։ Իհարկե, հրաշալի կլիներ Լա Լիգայում խաղալն ու այդ կարգի ֆուտբոլիստների հետ մրցակցելը, բայց ամեն ֆուտբոլիստ ունենում է իր ուղին կարիերայում»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է իսպանական AS-ը։

Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում «Բավարիան» նոյեմբերի 3-ին կհյուրընկալվի Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print