Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի նկատմամբ կամային հաղթանակից հետո ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով պատմել է տպավորությունների մասին:
«Սա շատ տպավորիչ պահ էր: Մենք կարեւոր քայլ արեցինք դեպի Եվրո-2016-ը տանող ընտրական փուլում: Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ինձ եւ մեր ազգային թիմին աջակցելու համար»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հունիսի 13-ին կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականը 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ: Արքայական ակումբի առաջատարը չարտերային չվերթով Հայաստանից հեռացել էր խաղից անմիջապես հետո, իսկ Պորտուգալիայի հավաքականը՝ հաջորդ օրը: 5 խաղից հետո պորտուգալացիները 12 միավորով գլխավորում են I խումբը: Երկրորդ տեղում գտնվող Դանիան ունի 10 միավոր, Ալբանիան՝ 7, իսկ Սերբիան ու Հայաստանը՝ մեկական:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի