01:39  ,  14 հունիսի, 2015

Ռոնալդուն չի սպասել թիմակիցներին եւ արդեն հեռացել է Հայաստանից

Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղից հետո Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի սպասել թիմին եւ չարտերային չվերթով լքել է Հայաստանը, «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Պորտուգալիայի թիմի մյուս ֆուտբոլիստները Երեւանից կմեկնեն սովորական չվերթով:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Հայաստանի թիմի նկատմամբ Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում