Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղի համար Երեւան ժամանած ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմը հեռացավ Հայաստանից: Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանգրվանած պորտուգալացիներն ավտոբուսով մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից լքեցին Հայաստանը, հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չէր սպասել թիմակիցներին եւ չարտերային չվերթով Հայաստանից հեռացել էր հունիսի 13-ին կայացած խաղից անմիջապես հետո: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի նկատմամբ 3:2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:
Հունիսի 16-ին պորտուգալացիները Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընկերական խաղ են անցկացնելու Իտալիայի հավաքականի հետ: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը որոշել է հանգստանալու հնարավորություն տալ Ռոնալդուին, ով չի մասնակցի իտալացիների դեմ խաղին:
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի