Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 4:12 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին: Երկրորդ մրցափուլի սկզբնամասում Մաքսիմը հաղթում էր 4:0 հաշվով, սակայն հետո շնչառական խնդիրների պատճառով պարտվեց գոտեմարտը: Մրցակիցը նրան մի քանի անգամ դուրս հրեց մրցագորգից:
Նախորդ 3 գոտեմարտերում Մանուկյանը 8:1 հաշվով հաղթել էր չեխ Արտուր Օմարովին, 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ եւ պարտության էր մատնել լիտվացի Ալեքսանդր Կազակեւիչին:
Բրոնզե մեդալի համար Մաքսիմ Մանուկյանը կգոտեմարտի թուրք Մետեհան Բասարի հետ:
Հունիսի 14-ին կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով տարել է 3 հաղթանակ եւ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ադրբեջանցի Հասան Ալիեւի հետ: 75 կգ քաշային Կարապետ Չալյանն անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին: Եթե դանիացի ըմբիշը դուրս գար եզրափակիչ, Չալյանը հնարավորություն կստանար պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն Մադսենը մեկ հաղթանակ տանելուց հետո պարտվեց քառորդ եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը հանդես էր եկել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով պարտվել էր 59 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:06 , 16 նոյեմբերի
15:08 , 16 նոյեմբերի
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի