Միհրան Հարությունյանը նվաճեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 3 րոպե 8 վայրկյանում 9:1 հաշվով հաղթեց սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին: Նախորդ գոտեմարտերում Միհրանը 6:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Սանչես Նավարոյին եւ 1 րոպե 17 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր բուլղարացի Կոնստանտին Ստասին: Եզրափակիչի ուղեգրի համար նա կպայքարի ադրբեջանցի Հասան Ալիեւի հետ:
Հունիսի 14-ին պայքարի մեջ են մտել նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Չալյանը անհաջող էր մեկնարկել՝ 1/16 եզրափակիչում 1 րոպե 55 վայրկյանում 0:8 հաշվով պարտվելով դանիացի Մարկ Մադսենին, իսկ Մանուկյանը չեխ Արտուր Օմարովի եւ ադրբեջանցի Սաման Տահմասեբիի նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի