18:24  ,  13 հունիսի, 2015

Ռոման Ամոյանը մեդալ չնվաճեց

Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 59 կգ քաշայինների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն կրեց 1:4 հաշվով: Մրցակիցը ադրբեջանցի Էլմար Մուխտարովն էր: Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ Ամոյանը հանդես էր գալիս մատի կոտրվածքով:

Ռոման Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուին, սակայն հաջորդ գոտեմարտում նա առանց միավոր վաստակելու ժամանակից շուտ պարտվել էրՌուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլման Մուխտարովին եւ դուրս եկավ եզրափակիչ, Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին ու միակ սփոփիչ գոտեմարտում Ռոմանը 3:0 հաշվով հաղթեց դանիացի Տոբիաս Ֆոնեսբեքին:

Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանից հանդես են գալու նաեւ Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85կգ), ովքեր մեդալների համար կպայքարեն հունիսի 14-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս