11:08  ,  13 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Ռոման Ամոյանի վստահ մեկնարկը

Բաքվում մեկնարկած Եվրոպական մարզական խաղերում Հայաստանի մարզիկներից առաջինը պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը:

59 կգ քաշային կարգում Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ռոմանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանից հանդես են գալու նաեւ Միհրան Հարությունյանը (66կգ), Կարապետ Չալյանը (75կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85կգ), ովքեր մեդալների համար կպայքարեն հունիսի 14-ին: Ռոման Ամոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է հունիսի 13-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English