18:07  ,  13 հունիսի, 2012

Դավիթ Խաչատրյան vs Մամուռ Ֆոլ

Հայաստանում ամեն պայման կա արմֆայթինգի զարգացման համար, մեր խնդիրն այն է, որ հայ մարզիկն այսօր Հայաստանում մարզվի եւ այստեղից դուրս գա աշխարհի առաջնության եւ դառնա աշխարհի չեմպիոն: Այսպես է նկարագրում մարզաձեւի վիճակը Հայաստանում «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Առաջիակյում Ռոստովում սպասվում է Դավիթ Խաչատրյան - Մամուռ Ֆոլ (Ֆրանսիա) աշխարհի չեմպիոնի տիտղոսի մենամարը։

Հ. Ղուկասյանի փոխանցմամբ աշխարհի չեմպիոնի գոտու համար  մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 11-ին, բայց Մամուռ Ֆոլի վնասվածքների պատճառով եւ նաեւ կազմակերպական որոշ խնդրիներից ելնելով մենամարտը տեղափոխվեց օգոստոս:

Հայաստանում լավ արդյունքների հասնելու համար ամեն պայման կա:

«Մեր գերակա խնդիրն այն է, որ հայ մարզիկը այսօր Հայաստանում մարզվի եւ այստեղից դուրս գա աշխարհի առաջնության եւ դառնա աշխարհի չեմպիոն: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է կազմակերպել, ամեն արդյունքի հնարավոր է մարզիկներին հասցնել: Այսօր ունենք շատ լավ մարզիկներ, որոնք արտերկրում են դարձել աշխարհի չեմպիոններ՝ մարզվելով օտար երկրներում, օտար մարզական ակումբներում: Ես վստահ ասում եմ, որ այստեղ ամեն պայման կա մարզվելու եւ մարզիկներ պատրաստելու համար: Եթե Դավիթ Խաչատրյանը եթե նա վերադառնա գոտիով, ուրեմն դա նրա տարիների աշխատանքի արդյունքն է: Մինչ այս նա անցկացրել է 15 մենամարտ եւ բոլոր մենամարտերում հաղթել բոլոր մարզիկներին՝ այդ թվում՝ Թաիլանդի, Բիրմայի, Ֆրանսիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի մարզիկներին: Իր քաշային կարգում բոլոր մարզիկներին անմիջապես առաջին երկրորդ ռաունդներում միավորների առավելությամբ հաղթանակ է տարել խեղդող, կոտրող, ցավեցնող հնարքներով»,- ավելացրեց Հ. Ղուկասյանը:

Լուսանկարում՝ Հայկ Ղուկասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում