Աշխարհի առաջնություն. Արման Երեմյանը տարել է մեկ հաղթանակ, Սերգեյ Վարդազարյանը 5-րդն է

19:11   19 մայիսի, 2015

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում  ավարտվեց թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: 141 երկրների մարզիկների թվում էին նաեւ Հայաստանի հինգ պատվիրակներ։ Նրանցից առավել հաջող հանդես եկավ 22-ամյա Սերգեյ Վարդազարյանը (63 կգ): Նա տարավ չորս հաղթանակ եւ եզրափակեց առաջին հնգյակը: Բացի այդ, վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանի աշակերտը ձեռք բերեց  վարկանիշային 25,92 միավոր:

Օլիմպիական  վարկանիշային միավորների  քանակն ավելացրեց նաեւ (12,7  միավորով) Եվրոպայի փոխչեմպիոն Արման Երեմյանը (80 կգ), որը միայն մեկ հաղթանակ է տարել։ Նա  ձախողումը համարել է իր ընտրած սխալ մարտավարության հետեւանք, գրում է ՀԱՕԿ կայքը:

Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները եւս պայքարից դուրս են մնացել նախնական փուլում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.