Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան Զորայր Մեքինյանին ճանաչվել է 2013 թ. ֆեդերացիայի լավագույն մարզիչ: Մեքինյանին պատվոգիրը հանձնել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մկրտչյանը:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Զ. Մեքինյանի սաները հաջող ելույթներ ունեցան Պորտուգալիայում կայացած մինչեւ 17 տարեկանների թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում` նվաճելով արծաթե ու բրոնզե մեդալներ:
Գնահատելով մարզչի աշխատանքը եւ պատանի մարզիկների ձեռքբերները ` Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը թաեքվոնդոյի երիտասարդական հավաքականի մարզիչ Զորայր Մեքինյանին պարգեւատրել է «ԵԿՄ-20» մեդալով, հաղորդում են Սպորտի նախարարության լրատվության բաժնից:
Մանվել Գրիգորյանը պարգեւատրել է նաեւ թաեքվոնդոյի 2013թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների արծաթե մեդալակիր Հենրիկ Բադալյանին, նույն մրցաշարում բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովին եւ ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի