01:22  ,  11 մայիսի, 2015

«Արարատը»՝ 80 տարեկան

Երեւանի «Արարատը» մայիսի 10-ին նշում է հիմնադրման 80-ամյակը, փոխանցում է ակումբի կայքը:

1935-ի մայիսի 10-ին հիմնադրված ակումբն իր պատմության առաջին հատվածում կրել է «Սպարտակ» եւ «Դինամո» անվանումները, իսկ 1963-ին անվանափոխվել է «Արարատ»:

«Արարատը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր (1973, 1975), Հայաստանի չեմպիոն (1993), Հայաստանի հնգակի գավաթակիր (1993, 1994, 1995, 1996/97, 2008) եւ Հայաստանի սուպերգավաթակիր (2009):

Հայաստանի ընթացիկ առաջնության 25 տուրերում երեւանցիները վաստակել են 9 միավոր եւ գտնվում են վերջին տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով