Թբիլիսիում տեղի ունեցած շոտոկան կարատեի միջազգային մրցման ժամանակ տեղի է ունեցել հայ եւ ադրբեջանցի մարզիկների բախում։
Հայաստանի շոտոկան կարատեի ֆեդերացիայից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին, որ միջադեպը հրահրել են ադրբեջանցի մարզիկները, որոնք ծաղրական արտահայտություններ են թույլ տվել, հայ մարզիկներն էլ պատասխանել են եւ տեղի է ունեցել բախում, տուժածներ չկան։
Սիրողական տեսանյութը տարածել են ադրբեջանական լրատվական աղբյուրները։
Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի Սպորտի նախարարութունը.
«Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաեւ կազմակերպիչների եւ միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչեւ որակազրկում եւ արգելք՝ մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:
Հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության եւ վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի