«Ռոստովում» վարձավճարով հանդես եկող ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան պատմել է, որ լավագույն ձեւով չի բաժանվել Մոսկվայի «Սպարտակից»:
«Ինձ շատ «լավ» բաներ արեցին վերջում: Վերցրեցին աշխատավարձս եւ այլ բան: Հնարավոր է, որ դատի կտամ նրանց, թեեւ նեղացած չեմ ոչ ոքից: «Սպարտակի» նկատմամբ հաղթանակը գարնանն ամենահեշտն էր «Ռոստովի» համար: «Սպարտակը» քանդված տեսք ուներ, սակայն հետագայում նրանք հավաքվեցին: Այս տարի մոսկովյան ակումբը կարող է հավակնել 5-7-րդ տեղերի:
Հիմա «Ռոստովի» հարձակման գիծը գուցե ավելի ուժեղ է, քան «Սպարտակինը»: Նրանք այժմ ունեն Վյաչեսլավ Կրոտով ու Դենիս Դավիդով, ովքեր ուժեղ ու տաղանդավոր տղաներ են, բայց դեռ երիտասարդ են: Այո, նրանք մրցակցում են Յուրա Մովսիսյանի հետ: Իսկ մենք այժմ ունենք Ալեքսանդր Բուխարով, Սերդար Ազմուն, Մաքս Գրիգորեւ, Դմիտրի Պոլոզ եւ Յուն Բեն Սու. հարձակման լավ խումբ է»,- Ձյուբայի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակի» սան Ձյուբան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է 2015-ի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:11 , 17 հոկտեմբերի
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի