Ձյուբա. «Ռոստովի» հարձակման գիծն ավելի ուժեղ է, քան «Սպարտակինը»

15:41   8 մայիսի, 2015

«Ռոստովում» վարձավճարով հանդես եկող ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան պատմել է, որ լավագույն ձեւով չի բաժանվել Մոսկվայի «Սպարտակից»:

«Ինձ շատ «լավ» բաներ արեցին վերջում: Վերցրեցին աշխատավարձս եւ այլ բան: Հնարավոր է, որ դատի կտամ նրանց, թեեւ նեղացած չեմ ոչ ոքից: «Սպարտակի» նկատմամբ հաղթանակը գարնանն ամենահեշտն էր «Ռոստովի» համար: «Սպարտակը» քանդված տեսք ուներ, սակայն հետագայում նրանք հավաքվեցին: Այս տարի մոսկովյան ակումբը կարող է հավակնել 5-7-րդ տեղերի:

Հիմա «Ռոստովի» հարձակման գիծը գուցե ավելի ուժեղ է, քան «Սպարտակինը»: Նրանք այժմ ունեն Վյաչեսլավ Կրոտով ու Դենիս Դավիդով, ովքեր ուժեղ ու տաղանդավոր տղաներ են, բայց դեռ երիտասարդ են: Այո, նրանք մրցակցում են Յուրա Մովսիսյանի հետ: Իսկ մենք այժմ ունենք Ալեքսանդր Բուխարով, Սերդար Ազմուն, Մաքս Գրիգորեւ, Դմիտրի Պոլոզ եւ Յուն Բեն Սու. հարձակման լավ խումբ է»,- Ձյուբայի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» սան Ձյուբան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է 2015-ի ամռանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.