08:40  ,  12 հունիսի, 2012

«Լոս Անջելես Քինգզն» առաջին անգամ նվաճեց Սթենլիի գավաթը

Հոկեյի ազգային լիգայի եզրափակիչ շարքի 6-րդ խաղում «Լոս Անջելես Քինգզը» հաղթեց «Նյու Ջերսի Դեւիլզին» եւ առաջին անգամ նվաճեց Սթենլիի գավաթը:

Վերջին հանդիպումը տեղի ունեցավ լոսանջելեսցեների մրցասպարեզում եւ ավարտվեց 6:1 հաշվով: «Լոս Անջելես Քինգզի» կազմում երկուական տափօղակ նետեցին Ջեֆ Քարտերն ու Տրեւոր Լյուիսը, մեկական անգամ աչքի ընկան նաեւ Դաստին Բրաունն ու Մեթ Գրինը:

Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 4:2: 1967-ին հիմնված «Լոս Անջելեսն» առաջին անգամ հասավ նման հաջողության:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում