Հոկեյի ազգային լիգայի եզրափակիչ շարքի 6-րդ խաղում «Լոս Անջելես Քինգզը» հաղթեց «Նյու Ջերսի Դեւիլզին» եւ առաջին անգամ նվաճեց Սթենլիի գավաթը:
Վերջին հանդիպումը տեղի ունեցավ լոսանջելեսցեների մրցասպարեզում եւ ավարտվեց 6:1 հաշվով: «Լոս Անջելես Քինգզի» կազմում երկուական տափօղակ նետեցին Ջեֆ Քարտերն ու Տրեւոր Լյուիսը, մեկական անգամ աչքի ընկան նաեւ Դաստին Բրաունն ու Մեթ Գրինը:
Եզրափակիչ շարքի հաշիվը դարձավ 4:2: 1967-ին հիմնված «Լոս Անջելեսն» առաջին անգամ հասավ նման հաջողության:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի