15:10  ,  2 մայիսի, 2015

Հայաստանի Մ-17 հավաքականը մեկնարկեց պարտությամբ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն Ալբանիայի Դուրրես քաղաքում մասնակցում է ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:

Առաջին տուրում Հայաստանի թիմը մրցել է  Կիպրոսի մինչեւ 17 տարեկանների հավաքականի հետ եւ պարտվել է 1:2 հաշվով: Հայ ֆուտբոլիստներից միակ գոլը 11 մետրանոցից խփել է Հովհաննես Հարությունյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Մրցաշարի երկրորդ տուրում մայիսի 3-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Ալբանիայի հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով