19:01  ,  19 ապրիլի, 2015

Հովհաննես Համբարձումյանը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգեւեց «Վարդարին»

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 25-րդ տուրում «Վարդարը» տանը նվազագույն հաշվով առավելության է հասել «Ռենովայի» նկատմամբ: Դաշտի տերերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Արթուր Միրանյանը եղել է «Վարդարի» փոխարինողների թվում, իսկ Արտակ Դաշյանը չի հայտավորվել խաղին:

«Վարդարը» 58 միավորով Մակեդոնիայի առաջնության առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Ռաբոտնիչկին» ունի 54 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով