Հայաստանի ներկայացուցիչներ Վանիկ Ավետիսյանը եւ Ռոստամ Կարապետյանը մեդալ չնվաճեցին Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որում հանդես եկան 69 կգ քաշային կարգում:
Եվրոպայի գործող փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը երկամարտի 312 կգ (137+175) արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ Ռոստամ Կարապետյանը երկամարտում հավաքեց 308 կգ (138+170)՝ գրանցելով 6-րդ արդյունքը:
Նախորդ տարի Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում Վանիկ Ավետիսյանը արծաթե մեդալ էր նվաճել երկամարտի 315 կգ (140+175) արդյունքով:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վրաստանի մայրաքաղաքում պայքարի մեջ էր մտել նաեւ կանանց մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Աննա Գովելյանը, ով 6-րդ տեղն էր գրավել 53 կգ քաշային կարգում: Մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:
Ապրիլի 13-ին Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ կունենա միայն 58 կգ քաշային Իզաբելա Յալյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում