22:05  ,  11 ապրիլի, 2015

Սմբատ Մարգարյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալակիր դարձավ Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որն ավարտվելու է ապրիլի 18-ին:

Մրցումային առաջին օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ: Եվրոպայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը հանդես եկավ 56 կգ քաշային կարգում եւ գրավեց երկրորդ տեղը: Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 259 կգ (113+146) արդյունք: Եվրոպայի չեմպիոն դարձավ մոլդովացի Օլեգ Սիրգին, ում երկամարտի արդյունք էր 264 կգ (113+151):

Հիշեցնենք, որ նոյեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Սմբատ Մարգարյանը երկամարտի 250 կգ (107+143) արդյունքով գրավել էր 18-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում