18:20  ,  25 մարտի, 2015

Կանխատեսում. Հայաստանը Ռիո-2016-ում կնվաճի երկու ոսկե մեդալ

Infostradasports մարզական վերլուծական գործակալության կանխատեսմամբ՝ 2016թ. ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կնվաճի երկու մեդալ։ Ամերիկացի մասնագետների կարծիքով, Ռիոյում Հայաստանի հավաքականին ոսկե մեդալներ կբերեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։ Այլ մեդալ Հայաստանի պատվիրակությունից չի սպասվում։ Երկու ոսկե մեդալով Հայաստանը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում կգրավի 37-րդ տեղը։

Կանխատեսվում է, որ առաջինը կլինի ԱՄՆ-ի պատվիրակությունը (47 ոսկե, 21 արծաթե, 29 բրոնզե մեդալ), երկրորդ տեղը կգրավի Չինաստանը (28-28-20), երրորդ տեղը՝ Ռուսաստանը (25-25-24)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում