21:15  ,  8 հունիսի, 2012

Ջոկովիչը շանս չտվեց Ֆեդերերին

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երեք խաղափուլում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։
Սերբ թենիսիստն առավելության հասավ 6:4, 7:5, 6:3 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։ Գլխավոր խաղում Ջոկովիչը կմրցի Ռոլան Գարոսի վեցակի հաղթող իսպանացի Ռաֆայել Նադալի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում