19:05  ,  8 հունիսի, 2012

Եվրո-2012. Լեհական տապ. հարցազրույց

Մի քանի րոպեից կմեկնարկի Եվրո-2012-ը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ռուսական առաջատար  մարզական կայքերից մեկի` sportbox.ru-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Կլեշեվի հետ, ով այս պահին գտնվում է Վարշավայում:

Կոնստանտին, ինչպիսի՞ մթնոլորտ է Լեհաստանում: Զգացում է, որ շուտով կմեկնարկի Եվրոն:

Այո, բոլոր առումներով զգացվում է: Վարշավայի ֆան-գոտիներում հազարավոր երկրպագուներ են հավաքված: Բոլորը հագել են Լեհաստանի հավաքականի գույները` կարմիր եւ սպիտակ: Այստեղ բազմաթիվ կանայք կան, երեխաներ, տարբեր տարիքի մարդիկ: Այնպիսի տպավորություն է, որ այսօր Լեհաստանում ոչ աշխատանքային օր է: Մարդիկ արդեն շարժվում են դեպի ստադիոն: Մյուսները հավաքվելու են ֆան-գոտիում, որը կարող է տեղավորել 100 000 - 120 000 մարդ: Երեկոյան այստեղ շոգ է լինելու: Նաեւ բառի բուն իմաստով: Այստեղ 25 աստիճան է:

Շատ էր խոսվում, որ Լեհաստանն ու Ուկրաինան որպես հարկն է չեն պատրաստվել մրցաշարին: Ի՞նչ կասեք:

Եթե հավատանք Միշել Պլատինիին, ապա այս երկները պատրաստ են: Միակ բանը, ինչը նրա դուրը չեկավ, դա այն է, որ որոշ կառույցները չեն հասցրել փորձարկել: Կառույցները պատրաստ են, իսկ թե որքանով , պարզ կդառնա մրցաշարի ժամանակ: Լրագրողների համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները նույնպես գոհ են պայմաններից: Նրանք զբոսնում են քաղաքում, շատերը մոտենում են իրենց եւ ինքնագրեր վերցնում: Շատ ջերմ մթնոլորտ է: Ես շփվել եմ այլազգի լրագրողների հետ, բոլորը գոհ են իրենց հավաքականների համար ստեղծված պայմաններից:

Իսկ տարբերություն տեսնո՞ւ մ եք այս եւ նախորդ առաջնությունների միջեւ:

Առանձնապես՝ ոչ: Այսպիսի մթնոլորտ էր նաեւ Եվրոպայի նախորդ առաջնության ժամանակ, որը տեղի ունեցավ Ավստրիայում եւ Շվեցարիայում: Գերմանիայի աշխարհի առաջնության ժամանակ էլ էր այսպես: Առանձնահատուկ էր ՀԱՀ –ում ացկացված աշխարհի առաջնությունը: Այնտեղ ամբողջ օրը բոլորը խելագարվում էին ֆուբոլի համար: Լռիվ այլ զգացողություն էր: Ճապոնիայում էր մի քիչ այլ, այնտեղ գրեթե ոչ ոք անգլերեն չէր հասկանում:

Ինչպե՞ ս եք գնահատում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները:

Հույս ունեմ, որ խմբից դուրս ենք գալու: Վերջին ընկերական հանդիպումներում մեր թիմը ապացուցեց, որ որոշ մակարդակից ցածր չի խաղում: Փլեյ-օֆֆ-ում մեզ կսպասեն Գերմանիան կամ Հոլանդիան, գուցե նաեւ Պորտուգալիան: Իսկ այս թիմերին հաղթելը շատ դժվար է լինելու: Ինձ դուր եկան Պլատինիի խոսքերը:  Նա ասաց, որ  թիմերը բաժանվում են ֆավորիտների եւ թիմերի որոնց դժվար կլինի հաղթել: Եթե ֆավորիտները հարյուր տոկոսով պատրաստված լինեն, նրանց հաղթելն անհնար կլինի: Իսկ եթե նրանք խնդիրներ ունենան, ապա իսպանացիները, հոլանդացիներն ու գերմանացիները անպարտելի չեն լինի:

Ըստ Ձեզ, որ թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ:

A խմբից կարծում եմ` Լեհաստանն ու Ռուսաստանը, B-ից` Գերմանիան ու Հոլանդիան, C-ից` Իսպանիան ու Իտալիան, իսկ D-ում ավելի բարդ է, բայց երեւի թե ֆրանսիացիներն ու անգլիացիները:

Համաձա՞ յն եք, որ իսպանացիներն են մրցաշարի ֆավորիտը:

Այո, նրանք աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնն են: Չնայած, ոչ մի թիմին չի հաջողվել կրկնել հաջողությունը Եվրոյում:

Ո՞վ ըստ Ձեզ կդառնա Եվրոպայի չեմպիոն:

Կարծում եմ` գերմանացիները: Նրանք երիտասարդ են, ամբիցիոզ, տաքարյուն եւ հաղթանակների քաղց ունեն:

Կա՞  այնպիսի թիմ, որը պետք է խաղար Եվրոյում, բայց չի խաղալու:

Հայաստանը (ծիծաղում է): Իրականում, Հայաստանի հավաքականի շատ լավ թիմ է: Ես Երեւանում էի Հայաստան - Ռուսաստան խաղի ժամանակ: Կարծում եմ` ձեր հավաքականի մոտ ամեն բան առջեւում է: Այս մրցաշարում կարող էին խաղալ նաեւ նորվեգացիները, ռումինացիները:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս