19:05 8 հունիսի, 2012Մի քանի րոպեից կմեկնարկի Եվրո-2012-ը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց ռուսական առաջատար մարզական կայքերից մեկի` sportbox.ru-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Կլեշեվի հետ, ով այս պահին գտնվում է Վարշավայում:
Կոնստանտին, ինչպիսի՞ մթնոլորտ է Լեհաստանում: Զգացում է, որ շուտով կմեկնարկի Եվրոն:
Այո, բոլոր առումներով զգացվում է: Վարշավայի ֆան-գոտիներում հազարավոր երկրպագուներ են հավաքված: Բոլորը հագել են Լեհաստանի հավաքականի գույները` կարմիր եւ սպիտակ: Այստեղ բազմաթիվ կանայք կան, երեխաներ, տարբեր տարիքի մարդիկ: Այնպիսի տպավորություն է, որ այսօր Լեհաստանում ոչ աշխատանքային օր է: Մարդիկ արդեն շարժվում են դեպի ստադիոն: Մյուսները հավաքվելու են ֆան-գոտիում, որը կարող է տեղավորել 100 000 - 120 000 մարդ: Երեկոյան այստեղ շոգ է լինելու: Նաեւ բառի բուն իմաստով: Այստեղ 25 աստիճան է:
Շատ էր խոսվում, որ Լեհաստանն ու Ուկրաինան որպես հարկն է չեն պատրաստվել մրցաշարին: Ի՞նչ կասեք:
Եթե հավատանք Միշել Պլատինիին, ապա այս երկները պատրաստ են: Միակ բանը, ինչը նրա դուրը չեկավ, դա այն է, որ որոշ կառույցները չեն հասցրել փորձարկել: Կառույցները պատրաստ են, իսկ թե որքանով , պարզ կդառնա մրցաշարի ժամանակ: Լրագրողների համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները: Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները նույնպես գոհ են պայմաններից: Նրանք զբոսնում են քաղաքում, շատերը մոտենում են իրենց եւ ինքնագրեր վերցնում: Շատ ջերմ մթնոլորտ է: Ես շփվել եմ այլազգի լրագրողների հետ, բոլորը գոհ են իրենց հավաքականների համար ստեղծված պայմաններից:
Իսկ տարբերություն տեսնո՞ւ մ եք այս եւ նախորդ առաջնությունների միջեւ:
Առանձնապես՝ ոչ: Այսպիսի մթնոլորտ էր նաեւ Եվրոպայի նախորդ առաջնության ժամանակ, որը տեղի ունեցավ Ավստրիայում եւ Շվեցարիայում: Գերմանիայի աշխարհի առաջնության ժամանակ էլ էր այսպես: Առանձնահատուկ էր ՀԱՀ –ում ացկացված աշխարհի առաջնությունը: Այնտեղ ամբողջ օրը բոլորը խելագարվում էին ֆուբոլի համար: Լռիվ այլ զգացողություն էր: Ճապոնիայում էր մի քիչ այլ, այնտեղ գրեթե ոչ ոք անգլերեն չէր հասկանում:
Ինչպե՞ ս եք գնահատում Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները:
Հույս ունեմ, որ խմբից դուրս ենք գալու: Վերջին ընկերական հանդիպումներում մեր թիմը ապացուցեց, որ որոշ մակարդակից ցածր չի խաղում: Փլեյ-օֆֆ-ում մեզ կսպասեն Գերմանիան կամ Հոլանդիան, գուցե նաեւ Պորտուգալիան: Իսկ այս թիմերին հաղթելը շատ դժվար է լինելու: Ինձ դուր եկան Պլատինիի խոսքերը: Նա ասաց, որ թիմերը բաժանվում են ֆավորիտների եւ թիմերի որոնց դժվար կլինի հաղթել: Եթե ֆավորիտները հարյուր տոկոսով պատրաստված լինեն, նրանց հաղթելն անհնար կլինի: Իսկ եթե նրանք խնդիրներ ունենան, ապա իսպանացիները, հոլանդացիներն ու գերմանացիները անպարտելի չեն լինի:
Ըստ Ձեզ, որ թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ:
A խմբից կարծում եմ` Լեհաստանն ու Ռուսաստանը, B-ից` Գերմանիան ու Հոլանդիան, C-ից` Իսպանիան ու Իտալիան, իսկ D-ում ավելի բարդ է, բայց երեւի թե ֆրանսիացիներն ու անգլիացիները:
Համաձա՞ յն եք, որ իսպանացիներն են մրցաշարի ֆավորիտը:
Այո, նրանք աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնն են: Չնայած, ոչ մի թիմին չի հաջողվել կրկնել հաջողությունը Եվրոյում:
Ո՞վ ըստ Ձեզ կդառնա Եվրոպայի չեմպիոն:
Կարծում եմ` գերմանացիները: Նրանք երիտասարդ են, ամբիցիոզ, տաքարյուն եւ հաղթանակների քաղց ունեն:
Կա՞ այնպիսի թիմ, որը պետք է խաղար Եվրոյում, բայց չի խաղալու:
Հայաստանը (ծիծաղում է): Իրականում, Հայաստանի հավաքականի շատ լավ թիմ է: Ես Երեւանում էի Հայաստան - Ռուսաստան խաղի ժամանակ: Կարծում եմ` ձեր հավաքականի մոտ ամեն բան առջեւում է: Այս մրցաշարում կարող էին խաղալ նաեւ նորվեգացիները, ռումինացիները:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.