14:31  ,  2 մարտի, 2012

Նորայր Մամեդովը հավաքական կգա ազգանունը փոխելուց հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, հոլանդական «Ցվոլլե» ակումբի հարձակվող Նորայր Մամեդովը ցանկանում է հանդես գալ թիմում միայն ազգանունը փոխելուց հետո: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: 

Հիշեցնենք, որ 20-ամյա Նորայր Մամեդովն առաջին անգամ ընդգրկվել էր ազգային հավաքականի ընդլայնված կազմում փետրվարի 26-ից 29-ը Կիպրոսում անցկացված հավաքի եւ երկու ընկերական հանդիպումների համար, սակայն նա չէր ժամանել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում