11:09  ,  7 հունիսի, 2012

«Օկլահոման» եզրափակիչում է

«Օկլահոման» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի գլխավոր եզրափակիչում է: Արեւմուտքի եզրափակիչի 6-րդ խաղում թիմը 107:99 հաշվով հաղթեց «Սան Անտոնիոյին»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ «Օկլահոմայի» ռմբարկու Քեւին Դյուրանտը` 34 միավոր:

«Օկլահոման» Արեւմուտքի եզրափակիչ շարքում հաղթեց 4:2 հաշվով:

Գլխավոր եզրափակիչում «Օկլահոմայի» մրցակիցը կլինի Արեւելքի եզրափակիչի «Բոստոն» - «Մայամի» զույգի հաղթողը: Հինգ խաղից հետո 3:2 հաշվով հաղթում է «Բոստոնը»:

Բասկետբոլի ազգային ասոցիացիա. Արեւմուտքի եզրափակիչ. 6-րդ հանդիպում 

«Օկլահոմա» - «Սան Անտոնիո»` 107:99 (20:34, 28:29, 32:18, 27:18)

Շարքի հաշիվը` 4:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով