18:03  ,  24 փետրվարի, 2015

Ռուս մարզիչը կաշխատի «Ուլիսում»

Ռուս մասնագետ Ֆյոդոր Շչերբաչենկոն ընդգրկվել է Երեւանի «Ուլիսի» մարզչական շտաբում: Շչերբաչենկոն «Ուլիսի» հետ մասնակցել է Անթալիայում կայացած հավաքին: Դեռ հայտնի չէ, թե 52-ամյա մասնագետն ինչ պաշտոն է զբաղեցնելու երեւանյան ակումբում: Նա կամ կլինի թիմի գլխավոր մարզիչը, կամ՝ խորհրդականը: Հայտնի է, որ Շչերբաչենկոն անցկացնելու է թիմի մարզումները, գրում է sportbox-ը:

«Մարտի 26-ին կայանալիք ասուլիսում մենք կհայտարարենք, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու Շչերբաչենկոն: Մենք վաղուց ենք ճանաչում իրար: «Ուլիսի» առջեւ դրվել է չեմպիոնության եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու խնդիր: Այդ խնդիրների համար մենք դիմում ենք հեղինակություն ունեցող մարզիչի օգնությանը»,- ասել է «Ուլիսի» ղեկավարներից Վալերի Հովհաննիսյանը:

Ֆյոդոր Շչերբաչենկոյի նախորդ ակումբը եղել է ռուսական «Ռոտորը», որտեղ նա աշխատել է 2013-2014-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով