20:24  ,  6 հունիսի, 2012

Մարիա Շարապովան՝ դասակարգման առաջին տեղի սպասումով

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած Մարիա Շարապովան ուրախ է, որ ստացել է համաշխարհային դասակարգումը դարձյալ գլխավորելու հնարավորություն։ Դա տեղի կունենա Ռոլան Գարոսում հաղթելու դեպքում։

«Հրաշալի է, որ ես դարձյալ մոտ եմ առաջին ռակետի դիրքին։ Ընդամենը մի երկու տարի առաջ ես շատ հեռու է դրանից։ Իհարկե, ես ցանկանում անել դա», - Շարապովայի խոսքը մեջբերում է РИА «Новости»-ն։

Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչում Շարապովայի մրցակիցը կլինի չեխ Պետրա Կվիտովան։ Թենիսիստուհիները հանդիպել են հինգ անգամ։ 3։2 հաշվով առավելություն ունի Շարապովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով