17:52  +04,  17 փետրվարի, 2015

Օլիմպիական Սոչին` մեկ տարի անց. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը

Օրեր առաջ Սոչիում մեծ շուքով նշեցին 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման մեկ տարին: Օլիմպիական քաղաքն այժմ մարդաշատ չէ, եթե հաշվի առնենք տարվա եղանակը, դա նորմալ է: Տեղացիները դեռեւս մտովի տեղափոխվում են անցաց տարի՝ գունավոր ու կյանքով լի ձմեռ, ծովի ափին:

Խաղերից հետո Սոչիում անցկացվեց եւս մեկ մարզական իրադարձություն՝ Ֆորմուլա-1-ի Ռուսաստանի Գրան Պրին: Քաղաքը ընտելացել էր մարզական «օդին»:

Մարդիկ, ովքեր եղել էին այստեղ մինչեւ Խաղերը եւ դրանցից հետո, շատ զարմացած են՝ գրեթե ամեն ինչ փոխվել է:

Մուտքն Օլիմպիական պուրակ (Olympic park) այժմ անվճար է: Պուրակը մասամբ վերածվել է ավտոարշավարանի, որտեղ ցանկացողները կարող են վարձել մեքենաներ եւ վարել շուրջ վեց կիլոմետրանոց մրցուղում: Գները սկսում են  2000-ից մինչեւ 8000 ռուբլի: Այստեղ կա նաեւ թանգարան, որտեղ ցուցադրված է սպորտային եւ դասական մեքենաների շուրջ 70 տեսակ:

Մեծ վտանգ կար, որ Խաղերի անցկացումից հետո կառուցված համալիրները չեն արդարացնի սպասելիքները եւ տարիների հետ վերածվեն մետաղի ու բետոնի կույտի:

Ծովափնյա այս քաղաքում ձմեռային մարզաձեւերի համար նախատեսված համալիրները եկամտաբեր չեն:

Օգուտներն ու վնասները կհաշվեն համապատասխան մարմինները, իսկ ինձ, որպես զբոսաշրջիկի եւ լրագրողի, ով տեսել էր այս քաղաքը Խաղերից առաջ եւ հետո, հաճելի էր շրջել օլիմպիական Սոչիում, թեկուզ Խաղերից մեկ տարի անց:

Շուշանիկ Հակոբյան (NEWS.am Sport)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ