20:53  ,  3 փետրվարի, 2015

Զանգվածային բախում՝ «Լեւսկի» - «Ուլիս» խաղում

Երեւանի «Ուլիսի» ստուգողական հանդիպումը  բուլղարական «Լեւսկիի» հետ ընդհատվել է թիմերի ֆուտբոլիստների եւ մարզիչների բախման հետեւանքով։ Խաղային դրությունում սկսված վեճը վերաճել է երկու թիմերի բոլոր խաղացողների եւ մարզիչների ընդհարման։

«Ուլիսն» ու «Լեւսկին» մարզահավաք են անցկացնում Անթալիայում։ Ստուգողական հանդիպումն ընդհատվել է երկրորդ խաղակեսում, երբ 2։1 հաշվով հաղթում էր «Ուլիսը»։

Երեւանյան թիմը 5-րդ հանդիպումն էր անցկացնում այս մարզահավաքի ընթացքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում