11:36  ,  2 մարտի, 2012

NBA. «Օկլահոման» ու «Մայամին» հաղթում են

NBA-ի կաոնավոր առաջնությունում մարտի 1-ին կայացան հերթական հանդիպումները։

Արեւմտյան գոտու առաջատար «Օկլահոման» սեփական խաղահրպարակում 105։102 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Օրլանդոյի» նակտմամբ։

Հիանալի հանդիպում անցկացրեց «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը, ով վաստակեց 38 միավոր։ Ընդ որում, չորրորդ քառորդում Դյուրանտը վաստակեց 18 միավոր։

Արեւելյան գոտու առաջատար «Մայամին» հյուրընկալվելիս հաղթեց «Պորտլենդիան»՝ 107։93։

Հյուրերի կազմում Լեբրոն Ջեյմսը վաստակեց 38, իսկ Դուեյն Ուեյդը՝  33 միավոր։ 

NBA. Կաոնավոր առաջնություն

«Օրլանդո» – «Օկլահոմա»՝ 102:105

«Ֆինիքս» – «Մինեսոտա»՝ 104:95

«Սակրամենտո» – «Կլիպերս»՝ 100:108

«Պորտլենդ» – «Մայամի»՝ 93:107

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով