08:24  ,  5 հունիսի, 2012

«Լոս Անջելեսին» մեկ քայլ է բաժանում Սթենլիի գավաթից

Տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի երրորդ խաղում «Լոս Անջելեսը» 4:0 հաշվով հաղթեց «Նյու Ջերսիին» եւ եզրափակիչ շարքի հաշիվը դարձրեց 3:0:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին Լոս Անջելեսում:

Շարքը շարունակվում է մինչեւ թիմերից մեկի չորրորդ հաղթանակը:

Հոկեյի ազգային լիգա. Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ. երրորդ հանդիպում

«Լոս Անջելես» - «Նյու Ջերսի»` 4:0 (0:0, 2:0, 2:0)

 «Լոս Անջելեսը» հաղթում է 3:0 հաշվով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս