00:33  ,  28 հունվարի, 2015

Super Bowl-ի ապօրինի խաղադրույքները գերազանցում են 3,8 միլիարդ դոլարը

Ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի գլխավոր հանդիպման (Super Bowl) համար արվող ապօրինի խաղադրույքներն արդեն գերազանցում են 3,8 միլիարդ դոլարը, հաղորդում է Bettingexpert-ը՝ հղում անելով Ամերիկյան խաղային ասոցիացիայի նախագահ Ջեֆ Ֆրիմանին, որն այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի քաղաքների ղեկավարների հանդիպման ժամանակ: Օրինական խաղադրույքներ թույլատրվում է միայն Նեւադա նահանգի կազինոների բուքմեյքերական կետերում: Օրինական խաղադրույքները կազմում են 119,4 միլիոն դոլար:

2015թ. Super Bowl-ը տեղի կունենա փետրվարի 1-ին Արիզոնա նահանգի Գլենդեյլ քաղաքի Ֆինիքսի համալսարանի ստադիոնում: Ազգային լիգայի եզրափակիչը հայտնի է նաեւ աշխարհում ամենաթանկ հեռուստագովազդով: Այս տարի 30 վայրկյան տեւողությամբ գովազդային եթերաժամի գինը կլինի 4,5 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում