16:32  ,  23 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը մարզվում է «Բորուսիայի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ընդհանուր խումբ: Հունվարի 23-ին 26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա առաջին մարզումն է անցկացրել գերմանական ակումբի ընդհանուր խմբում, հայտնում է «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջը:

Մխիթարյանը վնասված էր ստացել դեկտեմբերի 13-ին կայացած Բեռլինի «Հերտայի» հետ Գերմանիայի առաջնության խաղում եւ 3 շաբաթ բաց թողնելուց հետո վերջին շրջանում մարզվում էր անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո «Բորուսիան» 15 միավորով նախավերջին տեղում է: 18-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հունվարի 31-ին կհյուրընկալվի Լեւերկուզենի «Բայերին»:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում