Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային օրվա ընթացքում կայացել է երկու հանդիպում: «Սան Անտոնիոն» հյուրընկալվելիս 109:99 հաշվով հաղթել է «Դենվերին»: Գործող չեմպիոնների կազմում ամենաարդյունավետը եղել է ֆրանսիացի Տոնի Պարկերը, ով վաստակել է 18 միավոր: «Մայամին» սեփական խաղահրապարակում պարտվել է «Օկլահոմային»:
NBA, կանոնավոր առաջնություն
«Մայամի» - «Օկլահոմա»՝ 86:94 (27:24, 23:25, 17:23, 19:22)
«Դենվեր» - «Սան ԱՆտոնիո»՝ 99:109 (20:20, 28:31, 28:29, 23:29)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում