09:46  ,  2 մարտի, 2012

Եվրոլիգա. ԲԿՄԱ-ն հաղթեց Թուրքիայում

Բասկետբոլի Եվրոլիգայի խմբային փուլի վերջին տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս 82։65 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրքական «Էֆես Պիլսենի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց թուրքական ակումբի պաշտպան Սաշա Վույաչիչը, ով վաստակեց 17 միավոր։

ԲԿՄԱ-ի առաջատար Անդրեյ Կիրիլենկոն վաստակեց 15 միավոր։

ԲԿՄԱ-ն E խմբում գրավեց առաջին տեղը (5 հաղթանակ, մեկ պարտություն) եւ հունական «Օլիմպիակոսի» հետ քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց։

Եվրոլիգա. 1/4 եզրափակիչ

ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Բիլբաո» (Իսպանիա)

«Մոնտեպասկի» (Իտալիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան) 

«Պանատինաիկոս» (Հունաստան) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)

«Բարսելոնա» (Իսպանիա) – «Ունիկս» (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով