10:38  ,  16 հունվարի, 2015

Ռոնալդու. Մեզ համար առաջնայինն Իսպանիայի առաջնությունը եւ Չեմպիոնների լիգան է

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Աթլետիկոյի» հետ խաղից հետո: Կարլո Անչելոտիի թիմը տանը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը եւ դուրս մնաց պայքարից:

«Չեմ թերագնահատում այս մրցաշարը, սակայն ընթացիկ մրցաշրջանում մեզ համար առաջնայինն Իսպանիայի առաջնությունը եւ Չեմպիոնների լիգան է: Այդուհանդերձ, ցանկանում էինք հաղթել: Այս անհաջողությունը պետք է օգտագար լինի, որպեսզի հաջող խաղանք ազգային առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում