10:38 16 հունվարի, 2015Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Աթլետիկոյի» հետ խաղից հետո: Կարլո Անչելոտիի թիմը տանը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը եւ դուրս մնաց պայքարից:
«Չեմ թերագնահատում այս մրցաշարը, սակայն ընթացիկ մրցաշրջանում մեզ համար առաջնայինն Իսպանիայի առաջնությունը եւ Չեմպիոնների լիգան է: Այդուհանդերձ, ցանկանում էինք հաղթել: Այս անհաջողությունը պետք է օգտագար լինի, որպեսզի հաջող խաղանք ազգային առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.